Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Չեն վստահում

Չեն վստահում
29.04.2016 | 00:37

Քառօրյա պատերազմի հետևանքների մասին դեռ շատ կխոսվի, ու արդարացի մեղադրանքներ կհնչեն: Իշխանությունը, ի թիվս այլ հարցերի, նաև պետք է հասկանա, որ ոչ միայն ներսում, այլև դրսում վստահության խնդիր ունի: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ պատերազմից հետո Արցախին գումարներ ուղարկող սփյուռքի մեր հայրենակիցները ցանկանում են անմիջականորեն մասնակցել դրանց բաշխման գործընթացին:
Մեր տեղեկություններով, դրսի հայ մեծահարուստներն անձամբ պաշտպանության նախարարությունից ցուցակ են պահանջել, թե ինչ է բանակին, զոհվածների ընտանիքներին և վիրավորներին հարկավոր, որպեսզի հասցեական օգնություն ցուցաբերեն: Ասել է` կասկածներ ունեն, որ իրենց գումարները գուցե նպատակակետին չհասնեն: Սա, թերևս, հզոր ապտակ է, որը պետք է պատկան մարմիններին սթափեցնի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ